20/09/2026

EU – Armenia

Ծրագրում էի գնալ Երևան, սակայն չեղարկում եմ․ ինչ են զգուշացրել Վաշինգտոնում Իլյա Յաշինին. Լուսանկար

Ծրագրում էի գնալ Երևան, որտեղ պատրաստվում էի մասնակցել «Կեսօրը հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային և հանդիպում ունենալ հակապատերազմական համայնքի հետ:

Սակայն Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին, հայտնել է ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը։

«Մանրամասներ բացահայտել չեմ կարող, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։ Ուղևորությունը Հայաստան հետաձգվում է, իսկ իմ մասնակցությունը պլանավորված միջոցառումներին՝ չեղարկվում»,- հայտարարել է Յաշինը։

Ծրագրում էի գնալ Երևան, սակայն չեղարկում եմ․ ինչ են զգուշացրել Վաշինգտոնում Իլյա Յաշինին