22/09/2026

EU – Armenia

Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայտնել է մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում նա հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ: