Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ծառից կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 40-ամյա Գոռ Մ.-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաց մի թողեք
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է
Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD». Առաջինի վարորդը դիմել է փախուստի․ Լուսանկար
Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Dodge» ու «Tesla», վերջինն էլ հետո կոտրել է լուսակիր, բախվել «Գրանդ Քենդի»-ի դռանը․ Լուսանկար