ՄԱԿ 81-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։
Հանդիպումն անցել է բավականին լարված։ Եվրահանձնաժողովի նախագահը պահանջել է Ուկրաինայի նախագահից՝ առաջընթաց ունենալ ստվերային տնտեսության դեմ պայքարում, ավելացնել հարկային մուտքերն ու օրենադրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ նախքան հավելյալ ֆինանսական օգնության խնդրելը։
Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին անհանգստություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պայքարում՝ իր երկրին չեն բավականացնում ՀՕՊ համակարգերը։ Bloomberg-ն արձանագրել է, որ Ռուս-Ուկրաինական պատերազմի մեկնարկից տարիներ անց՝ Կիեւի եւ նրա առանցքային դաշնակիցների միջեւ ավելի են խորանում ու նկատելի դառնում տարաձայնությունները։
Ուկրաինան հիասթափված է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում մատակարարել իր համար անհրաժեշտ զինատեսակները։Դաշնակիցներն էլ դժգոհ են, որ Ուկրաինայի պահանջներն անընդհատ աճում են։

Բաց մի թողեք
Անգլիական փոքրիկ գյուղում բարձրացված ըմբոստությունը բացահայտում է միգրացիայի հարցում Բերնհեմին սպառնացող վտանգը
Ֆրանսիայի Մելանշոնի դաշնակիցները փորձում են մեղմել պարտքի զիջման վերաբերյալ նրա հռետորաբանությունը
Հայաստանի առավելությունն այսօր ստեղծված հնարավորությունների համադրությունն է