Արսենյաններին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։
Կառավարության նիստին հաստատվել է էկոնոմիկայի նախարարության նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխել կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը, որով ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի համար արդեն տրամադրվել էր մաքսատուրքից ազատման արտոնություն։
Լրացուցիչ ներմուծումներից հետո ծրագրի շրջանակում ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 4,3 մլրդ դրամի, իսկ դրանց համար տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270,7 մլն դրամ։

Բաց մի թողեք
Կուբիլյուսը նախաձեռնում է շրջայց՝ Եվրոպայի կողմից տիեզերք մուտք գործելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով. Լուսանկար
Եվրախորհրդարանի պատգամավորներն ուժեղացնում են ճնշումը՝ պահանջելով ԵՄ-ում արգելել մորթու համար կենդանիների բուծումը
Լրացուցիչ գումարներ վարչապետի աշխատակազմի գործուղումների համա՞ր