30/09/2026

EU – Armenia

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ. Լուսանկար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (պաշտոնակատար) Աշոտ Բաբկենի Արզումանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

16 անշարժ գույք, որից 14-ը գտնվում է Երևան քաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում, 1-ը՝
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, 1-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում.
3 տրանսպորտային միջոց.
8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
բանկում ներդրված 60.726 ԱՄՆ դոլարի ավանդ.
254 միլիոն 505 հազար դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք.
269 միլիոն 226 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
1 միլիարդ 103 միլիոն 270 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Blog Image