02/10/2026

EU – Armenia

«ՀԱՅ ՖԵՍՏ» 24 կատարողական արվեստների միջազգային փառատոնը մեկնարկեց «Տիեզերական Ճամփորդություն» ներկայացմամբ. Լուսանկարներ

Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական Ճամփորդություն» օդային ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ» 24 կատարողական արվեստների միջազգային փառատոնը։

Իտալիայից ժամանած ընկերության ներկայացումը կայացավ Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզում։

«Տիեզերական Ճամփորդությունը» անդրադարձավ ժառանգության թեմային՝ ներկայացնելով այն աշխարհը, որը մարդը, մեծանալով, գիտակցում է, որ չի կարողացել փոխել, և որը պատրաստվում է փոխանցել հաջորդ սերունդներին։

Ներկայացման ռեժիսոր Լուկա Պիալլինին իր ստեղծագործական ուղին սկսել է «Երրորդ թատրոնի» ընկերություններում՝ հետաքրքրվելով բարձրության հետ կապված արվեստով՝ ստիլտներով քայլելուց և ժայռամագլցումից մինչև ուղղահայաց պար։

Հետագայում, շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում, նա ստեղծել է սեփական ընկերությունը՝ համադրելով թատրոնը, պերֆորմանսն ու իր յուրահատուկ գեղարվեստական տեսլականը։

«ՀԱՅ ՖԵՍՏ» – ի բացման ներկայացումը համադրեց օդային արվեստի, թատրոնի և պերֆորմանսի տարրերը՝ հանդիսատեսին ներկայացնելով «ժառանգության» գաղափարը և սերունդներին փոխանցվող աշխարհի մասին պատմություն։