Վարչապետ Անդրիս Կուլբերգսի կենտրոնամետ «Միացյալ ցուցակ» (United List) կուսակցությունը առաջատարն է՝ 35,6% արդյունքով
Շաբաթ երեկոյան հրապարակված՝ Լատվիայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից դուրս եկող ընտրողների հարցումների արդյունքները վկայում են վարչապետ Անդրիս Կուլբերգսի կուսակցության օգտին՝ ցույց տալով, որ երկիրը կպահպանի իր եվրոպամետ և ուկրաինամետ ուղեգիծը։
Սակայն հաջողություն են գրանցել նաև պոպուլիստական կուսակցությունները այն ընտրություններում, որոնց նախորդած քարոզարշավի ընթացքում գերիշխող թեմաներն էին հարևան Ռուսաստանի հետ կապված մտահոգությունները և երկրի ներսում կյանքի թանկացումը։
Ըստ հանրային լրատվամիջոցի՝ LSM-ի հրապարակած հարցումների տվյալների՝ վարչապետ Անդրիս Կուլբերգսի կենտրոնամետ «Միացյալ ցուցակ» կուսակցությունը առաջատարն է՝ 35,6% ցուցանիշով։
«Սա դեռ վերջը չէ, բայց արդյունքն ավելի բարձր է, քան սպասվում էր», – արդյունքների հրապարակումից հետո լրագրողներին ասել է Կուլբերգսը։
«Դա նշանակում է, որ մարդիկ իսկապես փոփոխություններ են ուզում», – հավելել է նա՝ նկատի ունենալով «տնտեսական աճը» և «(Լատվիայի) երեխաների ապագան»։ Կուլբերգսը վարչապետի պաշտոնը ստանձնել էր ընդամենը մայիսին։
Սակայն նրա կոալիցիան, որի թուլացումը կանխատեսվում էր նախընտրական հարցումներով, հավանաբար չի պահպանվի ներկայիս կազմով։
Կոալիցիոն գործընկերներից մեկը՝ «Կանաչների և ֆերմերների միությունը», ըստ երևույթին, հավաքել է ձայների ընդամենը 3,7%-ը, ինչը ցածր է խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմից։
Այս հանգամանքը, ինչպես նաև կոալիցիայի մյուս կուսակցությունների համար կանխատեսվող արդյունքները վկայում են այն մասին, որ Կուլբերգսը ստիպված կլինի ձևավորել իշխող նոր կոալիցիա։
Թեև քվեարկությունից դուրս եկող ընտրողների հարցումները սովորաբար հավաստի են լինում, ընտրողների՝ ավելի արմատական կուսակցություններին աջակցելու փաստը խոստովանելուց խուսափելը կարող է նշանակել, որ պոպուլիստական կուսակցությունները ցույց կտան ավելի լավ արդյունքներ, քան սպասվում էր։
Չնայած գրանցած հաջողություններին՝ քիչ հավանական է, որ կուսակցությունը կմտնի կառավարության կազմի մեջ, քանի որ խոշոր կուսակցությունների մեծ մասը բացառել է դրա հետ համագործակցությունը։
Մեկ այլ պոպուլիստական ուժ՝ «Լատվիան՝ առաջինը» (Latvia First), ըստ ընտրատեղամասերից դուրս եկող ընտրողների հարցումների (exit polls) տվյալների, զբաղեցրել է երկրորդ տեղը (11,3%)։ Գործարար Այնարս Սլեսերսի գլխավորությամբ գործող այս ուժը կարող է կոալիցիոն ավելի ընդունելի գործընկեր դառնալ։
«Պրոգրեսիվները»՝ եվրոպամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հանդես է գալիս սոցիալական պաշտպանության ամրապնդման և Ուկրաինային շարունակական աջակցություն ցուցաբերելու օգտին, 11,1% արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը՝ փոքր տարբերությամբ զիջելով մրցակիցներին։
Աշխարհաքաղաքականություն և տնտեսություն
Անվտանգության հարցը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել քաղաքական բանավեճերում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից չորս տարի անց։
Լատվիան, որը 2004 թվականից ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ է, Ռուսաստանին դիտարկում է որպես անվտանգության հիմնական սպառնալիք և ի պատասխան՝ զգալիորեն ավելացրել է պաշտպանական ծախսերը։
2022 թվականին Մոսկվայի կողմից Կիև ներխուժումից ի վեր երկիրը կտրուկ ավելացրել է պաշտպանական ծախսերը՝ ներկայումս ՀՆԱ-ի գրեթե 5%-ն ուղղելով պաշտպանության ոլորտին։
Խորհրդարան անցնելու հավանականություն ունեցող կուսակցությունների մեծ մասը պաշտպանում է թե՛ ռազմական ծախսերի ավելացումը, թե՛ Կիևին ցուցաբերվող օգնության շարունակումը։
Եվրոպան ցանկանում է համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի հետ. արդյո՞ք նրա պաշտպանական արդյունաբերությունը կկարողանա համընթաց քայլել։
Սակայն ընտրողների համար առանցքային խնդիր էր նաև կյանքի արժեքը։ Կյանքի թանկացումը, ցածր աշխատավարձերը, առողջ «Դա է հիմնական խնդիրը»։
Պաշտոնական վերջնական արդյունքները սպասվում են կիրակի օրը, երբ ուշադրությունն արագորեն կկենտրոնանա կոալիցիոն բանակցությունների վրա, որոնք կարող են երկարատև ու բարդ լինել։

Բաց մի թողեք
Բուլղարիայի կողմից միջնադարյան ցարի վերահուղարկավորումը զայրացրել է Հյուսիսային Մակեդոնիային
Եվրոպացի ընտրողները ընտրությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմում են արհեստական բանականությանը
Կուբիլյուսը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը. Լուսանկար