Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերը արդյունավետ կլինեն, եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա։
«Մենք գնահատում ենք նախագահ Թրամփի մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ջանքերին։
Սակայն Լեհաստանում մենք կարծում ենք, որ այդ ջանքերը արդյունավետ կլինեն, եթե ճնշում գործադրվի ագրեսորի, այլ ոչ թե ագրեսիայի զոհի վրա», – հայտարարել է Սիկորսկին։
Միևնույն ժամանակ, լեհական դիվանագիտության ղեկավարը հերքել է այն մտահոգությունները, որ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև վեճը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Նախարարի խոսքով՝ երկու առաջնորդները, որոնց նա անվանել է «գլոբալ հայտնիներ», կլուծեն իրենց տարաձայնությունները, ինչպես դա արել են անցյալում։
«Երկու առաջնորդներն էլ ունեն ներքին քաղաքականություն, բայց ամենակարևորն այն է, որ ագրեսորը Ռուսաստանն է։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի և համաշխարհային խաղաղության համար», – ընդգծել է Սիկորսկին։


Բաց մի թողեք
Գուցե մենք չափն անցանք․ Թրամփն Իրանի մասին
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեղ առաջարկ մշակելու քայլեր են ձեռնարկում