20/10/2026

EU – Armenia

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը կոմայի մե՞ջ է

Հյուսիսկորեական լրատվամիջոցները հրապարակել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ վերջին միջոցառումների լուսանկարները՝ նրա առողջական խնդիրների մասին հաղորդագրությունների ֆոնին։

«ԿԺԴՀ նախագահ ընկեր Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 19-ին այցելել է թեթև արդյունաբերության հագուստի և կոշիկի ցուցահանդես», – հաղորդել է KCNA-ն՝ հրապարակելով երկրի առաջնորդի լուսանկարները, որոնցում նա կնոջ՝ Լի Սոլ Չժուի և դստեր՝ Կիմ Չժու Էի ուղեկցությամբ ուսումնասիրում է ցուցադրված հագուստն ու կոշիկը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ուղեղային արյունահոսություն է ստացել և կոմայի մեջ է։