20/10/2026

EU – Armenia

Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի

ՔՊ-ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական, գրում է «Հրապարակ»-ը։

ՔՊ–ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։

Ինչ պարտականություններ է ունենալու, ինչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանը հարցին, ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը փոխանցեց․ «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։

Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։

Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։ Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»։

Հակոբյանը, հիշեցնենք, չընդգրկվեց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։