21/10/2026

EU – Armenia

Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրել արտադրամասի ապակիները․ Լուսանկար

Հոկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը՝ 16:20-ի սահմաններում Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վթարի հետևանքով հարևանությամբ գործող խմորեղենի արտադրամասի տարածք մխրճված «Lexus GX470»-ի վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում։

Նշված արտադրամասին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։