21/10/2026

EU – Armenia

Հակաամերիկյան տրամադրությունները Եվրոպայում տարածվում են

Թրամփ, սառույցի խորանարդիկներ և շշերի կափարիչներ… Սոցիալական ցանցերում անդրատլանտյան բանավեճը լայն տարածում է գտնում

Վերջին շրջանում եվրոպացիներն ու ամերիկացիները բազմաթիվ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն։ Եվ քանի որ արդեն 2026 թվականն է, Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև աճող օտարացումն արտահայտվում է նաև մեմերի միջոցով։

Խոսքը, իհարկե, Դոնալդ Թրամփի, ՆԱՏՕ-ի ապագայի, Գրենլանդիայի և ԵՄ-Կանադա հարաբերությունների մասին է։ Բայց կան նաև ավելի էկզիստենցիալ, մշակութային բնույթի թեժ թեմաներ՝ օրինակ՝ օդորակիչները կամ այն ​​հանգամանքը, թե ինչու են շշերի կափարիչները վերջերս «հրաժարվում» պոկվել շշից։

Շվեդիայի արևմուտքում բնակվող Վիլմար Վիգլունդսոնը հետևում է այս ամենին։ Նա մեծացել է Իսլանդիայի մի ֆերմայում՝ մոտ 1000 բնակիչ ունեցող համայնքում, իսկ 22 տարի առաջ տեղափոխվել է Շվեդիա։

Մինչ այստեղ ամեն ինչ բավականին սովորական է թվում՝ փոքր շվեդական քաղաք, այցելություններ հայրենի Իսլանդիա… Սակայն աշխատանքային օրվա ավարտից հետո Վիգլունդսոնը վերածվում է «Ինչ-որ եվրոպացի տղայի» (Some European Guy)։

Սա այն անունն է, որով նա հանդես է գալիս համացանցում։ Այստեղ նա մեծ լսարան է հավաքել՝ հետևելով, թե ինչպես են ամերիկացիները եվրոպացիներին բացատրում Եվրոպան (ընդ որում՝ երբեմն այնպիսի բաներ, որոնք նույնիսկ եվրոպացիների համար են անակնկալ)։

Նրա զուսպ հումորի տակ թաքնված է մայրցամաքի վերաբերյալ շարունակական մեկնաբանություն։ Այն նաև ի հայտ է բերում այնպիսի պահեր, երբ եվրոպացիները հիշում են, որ իրենք ընդհանուր բաներ ունեն՝ նույնիսկ եթե չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ինչ է նշանակում լինել եվրոպացի։

Վիգլունդսոնը սկսեց հրապարակումներ անել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի ընթացքում՝ հետաքրքրվելով Թրամփի վերադարձով և ավելի ու ավելի ընդլայնվող MAGA շարժումով։ Երբ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց, նա հարմար պահ գտավ՝ կենտրոնանալու Եվրոպայի և դրա նկատմամբ ամերիկացիների արձագանքի վրա։

«Կարելի է ասել՝ Ամերիկա․ ամեն ինչ բարդ է

Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի (ECFR) անցկացրած հարցումը, որին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ եվրոպական 15 երկրից, ցույց է տվել, որ այժմ հարցվածների միայն 11%-ն է Ամերիկան ​​դաշնակից համարում։ Սա 2024 թվականի նոյեմբերին գրանցված 22%-ի կեսն է։

Եվս 25%-ը ԱՄՆ-ին դիտարկում է որպես մրցակից կամ հակառակորդ։ Սակայն Ամերիկայի հանդեպ եվրոպացիների հիասթափության բնույթը զգալիորեն տարբերվում է՝ կախված նրանից, թե մայրցամաքի որ հատվածում եք ապրում։

«Այս առումով միասնական Եվրոպա գոյություն չունի», — ասել է SWPS համալսարանի անգլիագիտության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Պյոտր Սկուրովսկին։

Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում և ՆԱՏՕ-ի արևելյան թևի մեծ մասում բավականաչափ պատճառներ կան՝ անհանգստանալու Վաշինգտոնի գնալով ավելի անկանխատեսելի դարձող վարքագծի համար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ ավելի մեծ սպառնալիք։

«Արևելաեվրոպական տեսանկյունից՝ ամերիկյան «վտանգը» (անկախ նրանից, թե որքան մեծ է այն պատկերացվում) չի կարող համեմատվել Ռուսաստանից բխող անմիջական գոյաբանական վտանգի զգացումի հետ», — նշել է նա։

Սկուրովսկին հավելել է, որ աջ հայացքներ ունեցող շատ մարդկանց համար (թե՛ առցանց, թե՛ իրական կյանքում) «հակաամերիկանիզմը հավասարազոր է ռուսամետությանը կամ նույնիսկ «կոմունիստամետությանը»»։

Լեհաստանում, որտեղ Վաշինգտոնի հանդեպ վերաբերմունքը սկսել է փոխվել, Թրամփի դեմ դուրս գալու ցանկություն գրեթե չկա, քանի որ համարվում է, որ Ռոնալդ Ռեյգանը՝ մեկ այլ աջակողմյան նախագահ, մեծ դեր է խաղացել կոմունիզմի տապալման գործում։

Սկուրովսկու խոսքով՝ նույնիսկ Լեհաստանի ձախ քաղաքական ուժերն են ԱՄՆ-ի նկատմամբ կասկածանք արտահայտելը համարում քաղաքական տաբու։

Ջրի շուրջ մեծ վեճը

Ի վերջո, ի՞նչ խնդիր ունեն ամերիկացիները Եվրոպայի հետ։

«Հաստատ՝ ջրի հետ կապված», — ասում է Վիգլունդսոնը։ — «Ինչ-ինչ պատճառներով նրանք կարծում են, թե Եվրոպայում ջուր չկա, կամ էլ դժգոհում են, որ ջուրն անվճար չէ։ Ես Իսլանդիայից եմ, որտեղ ջուրը կարելի է խմել ուղղակիորեն TikTok-ում հաճախ կարելի է հանդիպել ամերիկացիների, ովքեր դժգոհում են ոչ բավարար սառը ըմպելիքներից կամ նշում, որ հնարավոր չէ պատվիրել հսկայական չափսի սառցե սուրճ։

«Նաև Եվրոպայում օդորակման համակարգերի առկայությունը (կամ դրանց բացակայությունը), ինչպես նաև խանութների աշխատանքային սահմանափակ ժամերը», — ասում է Վիգլունդսոնը։ Նրանք հարցնում են․ «Ինչո՞ւ են սուպերմարկետները փակվում կիրակի օրերին։ Ինչո՞ւ հնարավոր չէ գնումներ կատարել կեսգիշերին»։

Իհարկե, նա զգուշավոր է և չի շտապում առցանց հարթակներում հնչող մի քանի բարձրաձայն կարծիքները համարել ամբողջ երկրի տեսակետը։

«Ես փորձում եմ չընդհանրացնել։ Այս մարդիկ չեն ներկայացնում բոլոր ամերիկացիներին, — ասում է նա։ — Բայց եթե դուք ձեր կարծիքը հրապարակում եք առցանց, պետք է պատրաստ լինեք, որ ինչ-որ մեկը կարող է արձագանքել դրան։ Նույնը վերաբերում է նաև ինձ»։

Միավորված՝ մեկնաբանությունների միջոցով

Եվրոպացիները կարող են տարիներ շարունակ վիճել միգրացիայի, էներգետիկայի և ԵՄ բյուջեի շուրջ։ Սակայն երբեմն բավական է, որ մի ամերիկացի Եվրոպայի մասին որևէ կտրուկ կամ ընդհանրացված պնդում անի, և դա կարող է հանգեցնել այնպիսի արդյունքի, որին չեն հասել ԵՄ-ի անթիվ գագաթնաժողովները։

«Միամիտ ամերիկամետությունից հեռանալն անխուսափելի է, և դա կօգնի ձևավորել եվրոպական ընդհանուր ինքնությունը», — նշում է Սկուրովսկին։

«Պետք է հիշել, որ ամերիկյան ինքնությունը մեծապես կառուցվել է Եվրոպայի ժխտման հիմքի վրա։ Հակաեվրոպական հռետորաբանությունը, որը բնորոշ էր Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմին և, իհարկե, MAGA շարժմանը, մինչ օրս մնում է ամերիկյան ինքնության հիմքում»։

«Պետք է հիշել, թե որքան մեծ չափով է ամերիկյան ինքնությունը կառուցվել Եվրոպայի ժխտման հիման վրա։ Հակաեվրոպական հռետորաբանությունը, որը բնորոշ էր Ջորջ Ու. Բուշի վարչակազմին և, իհարկե, MAGA-ին, մինչ օրս մնում է ԱՄՆ ազգայնականության հիմքում»։

Վիգլունդսոնն ասաց, որ իր հրապարակումների մեկնաբանությունների բաժինները վերածվել են յուրօրինակ եվրոպական հարթակների։

«Երբ մարդիկ զգում են, որ ինչ-որ մեկը քննադատում է Եվրոպան՝ որպես ամբողջություն, նրանք համախմբվում են», — նշեց նա։

Իհարկե, նրանք դեռ վիճում են։ Ի վերջո, նրանք եվրոպացիներ են։