Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրանքներ հնչեցնելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու հայկական կողմի փորձերը ցույց են տալիս՝Հայաստանը, իբր, գաղտնի օրակարգ ունի Ադրբեջանի դեմ։
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Հայաստանը եթե ուզում է խաղաղության շուրջ գործընթացի նկատմամբ իր լուրջ վերաբերմունքն ապացուցել, պետք է զերծ մնա «հակասական հայտարարություններից և սադրիչ գործողություններից»։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր․ «Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը չի կարող «ահաբեկման» միջոցով ազդել ֆրանսիացիների վրա. Լը Պեն
Բեռլինը և «Մեկպոմը» պատրաստվում են վճռորոշ նշանակություն ունեցող նահանգային ընտրությունների
Գերմանիայի բարձրաստիճան զինվորականը կգլխավորի ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը