Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Այսօր թեև ոչ աշխատանքային է, սակայն խորհրդանշորեն ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, և մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի այն։ Ես վստահ եմ, որ մենք՝ համալսարանականներս, կձգտենք առավելագույնի՝ ձևավորելու ստեղծագործ միջավայր և արձանագրելու առաջընթաց բոլոր ոլորտներում։
Այսօր իմ խորհուրդն ու մաղթանքը մեկն է․ հիշե՛ք, որ հաջողությունը միայն նպատակակետին հասնելը չէ։ Դա այն փորձառությունների ամբողջությունն է, որոնք ունենալու եք այդ ճանապարհին։ Նոր գիտելիք, մարտահրավեր, ընկերություն, յուրաքանչյուր դաս ու զրույց, բացահայտումների յուրաքանչյուր բերկրանք՝ սրանք այն կարևոր թելերն են, որոնցով հյուսվելու է նոր ուսումնական տարվա պատմությունը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Բարի գալուստ ԵՊՀ»:

Բաց մի թողեք
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը
Դպրոցների և բուհերի դասաժամերի գրաֆիկը կփոխվի՞․ COP17-ի պատճառով աշակերտներն ու ուսանողները որքա՞ն կմնան տանը
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է