Վերգինե Սմբատյանը միշտ է սիրել կարուձև անել, 2000-ականներից այն դարձել է Վերգինեի հիմնական մասնագիտությունը։
«Հայկական զարդանախշերը Վերգինեի համար հատուկ կարևորություն ունեն. տասնյակ գրքեր է ձեռք բերել, ուսումնասիրել հին ու չկրկնվող զարդանախշերը, դրանց նշանակությունը։ Ասում է՝ հաճախորդը պետք է իմանա իր գնած ապրանքի վրա առկա զարդանախշի նշանակությունը։
2022-ից պայուսակներ կարելու հոբբին վերածել է բիզնեսի, ԱՁ հիմնել ու սկսել զարգացնել սեփականը։ Ճանապարհը դժվար էր, քանի որ ձեռքի տակ սիրողական կարի մեքենաներ էին»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
«Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» նախաձեռնության մասին համացանցից տեղեկանալուց հետո Վերգինեն որոշել է դիմել ծրագրին։
«Որոշ ժամանակ հետո ինձ զանգահարեցին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից և ասացին, որ կարող եմ մասնակցել ցուցահանդես-վաճառքի։ Ճիշտ ասած չգիտեի, որ դրամաշնորհային ծրագիր է։ Հետո իմացա, որ 166 հոգուց անցել եմ երկրորդ փուլ։ Նորից հայտ լրացրեցի։ Մեծ ակնկալիքներ ունեի ու շատ շնորհակալ եմ, որ իմ կյանքի դժվար պահին ինձ օգնության ձեռք մեկնեցին, քանի որ 1 մլն դրամն ինձ համար շատ մեծ գումար է»,-պատմել է Վերգինե Սմբատյանը։
1 մլն դրամով ծրագրի շահառուն ձեռք է բերել երկու արտադրական կարի մեքենա, կահույք և այլ անհրաժեշտ իրեր։
Վերգինեի երազանքն է իր արտադրանքը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում և արդեն որպես կայացած գործարար աջակցել սկսնակ կին գործարարների։
Բաց մի թողեք
Ռուբլին ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր. Տեսանյութ
Ֆինանսների նախարարը ամփոփեց տարին․ 5% ՀՆԱ աճ, պարտք-ՀՆԱ 49,5% հարաբերակցություն, 1,6 մլրդ դոլար պարտքի մարում