Ամերիկայի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ վեց ամսվա ընթացքում։
Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ «Վեց ամիս։ Ոչ, կարծում եմ, հուսով եմ՝ վեց ամսից շատ շուտ»,- ասել է նա։
Նույն ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդն ասել է, որ գիտի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, սակայն բանակցությունները հնարավոր է համարում միայն ԱՄՆ նախագահի պաշտոնն իր պաշտոնական ստանձնումից հետո։ Նրա խոսքով, իրերի այս վիճակը չափազանց անմխիթար է, քանի որ Ուկրաինայի տարածքում ամեն օր զինվորներ են մահանում Նա ընդգծել է, որ դեռ չի կարող նշել Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունների հստակ ժամկետը։

Բաց մի թողեք
Եվրոպան միակ միջոցն է պահպանելու մեր կշիռն աշխարհում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Լուսանկար
20-ամյա ադրբեջանցի աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել Պակիստանում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել