ՀՀ ԱԱԾ և ոստիկանական մեծաքանակ զորքերը Մայր Աթոռից հունիսի 27-ին փորձեցին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ու հոգևորականները կենդանի պատ էին կազմել և հետ մղեցին ոստիկանների ու ԱԱԾ-ի գրոհները: Սակայն Միքայել Սրբազանը որոշեց անձամբ ներկայանալ ՀՀ Քննչական կոմիտե՝ թույլ չտալու համար բախումներ: Սրբազանին կալանավորեցին երկու ամսով՝ որոշումը կայացրեց Արամ Սարգսյանի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, ով վերջին շրջանի բոլոր կալանքների որոշումներն է կայացրել:
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկն է թուլացնել հավատքով և խարիզմատիկ ուժերին, անձանց, որպեսզի կարողանա իր իշխանությունը երկարաձգել և Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրականացնել:
«Այսինքն, իրեն պետք չեն առաջնորդներ, ովքեր ունեն հանրային մեծ վստահություն և կարող են մարդկանց դուրս բերել և վտանգ ներկայացնել իր իշխանության համար: Բնական է, չեզոքացնել այս անձանց, քանի որ հանրությունը ինքնուրույն չի հավաքագրվի: Միևնույն ժամանակ վերջինիս որպես կարևորագույն կառույց արժեզրկելն է և ոչնչացնելը, որովհետև եթե հանրային դաշտ է ինքը նետում անձնական բնույթի տվյալներ, ընդ որում չփաստարկված և անհիմն, խոսում է այն մասին, որ նա խնդիր ունի ոչ միայն կոնկրետ անձանց հետ, այլ եկեղեցու գոյության հետ՝ որպես կառույց»,- Հրապարակ թերթի հետ զրույցում ասել է նախկին պատգամավորը:
Եվ բնական է, որ Փաշինյանը, ով խոստացել է «Արևմտյան Ադրբեջանի» և «Մեծ Թուրանի» ճանապարհը տրամադրել, և Եկեղեցին, որը կարող է միակ խոչընդոտը հանդիսանալ, որովհետև հավաքական հայի պոտենցիալը միշտ եկեղեցու ձեռքում է եղել՝ Փաշինյանը պետք է այդ ինստիտուտը թուլացնի:
«Այս ծրագրի իրականացման համար Փաշինյանը հայ առաքելական սուրբ եկեղեցին ուղղակի չեզոքացնելու և ոչնչացնելու պատվեր է ստացել»,-շեշտեց Հովսեփյանը:
Նախկին պատգամավորը նկատում է, որ քաղաքական և հասարակական շրջանակները պետք է միավորվեն ու չտրվեն Փաշինյանի կողմից առաջ բերվող կեղծ օրակարգին, և արժևորված պահի եկեղեցին, որը միակ կառույցն է, որը դարերով հային հայ է պահում:
«Այն, որ այսօր կանք՝ դա միայն ու միայն եկեղեցու շնորհիվ է և ամենակարևորը, որ հայը գիտակցի ու հասկանա, թե ուր է այս խեղաթյուրված իշխանությունը երկիրը տանում և ինչու է պետք համախմբված լինել և անհիմն ու անհեթեթորեն չտարանջատվել»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»