«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստան, Ադրբեջան… մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է» — այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Խաղաղությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, և թող Աստված տա, որ ԱՄՆ նախագահի կանխատեսած այդ «հրաշքը» իրականություն դառնա։
Վստահ եմ՝ Հայաստանի իշխանությունները այսօր ևս պատրաստ են ստորագրել խաղաղության համաձայնագիրը և բացել բոլոր կապուղիները։ Խնդիրը հենց Ադրբեջանն է, որը, ոչ միայն դեմ է, այլև ժամանակ է ձգում՝ ավելին կորզելու ձգտումով։
Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա։
Հ.Գ. Այստեղ ինձ համար խնդիրը վրեժխնդրություն չէ. ինձ արդյունքն է հետաքրքրում։ Իսկ այդ արդյունքն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում։
Բաց մի թողեք
Դոգի կոչը․ Անմեղ ժողովրդին քո հանցագործությանը մասնակից մի դարձրու
Լևոն Տեր-Պետրոսյան․ Լավատեսական ահազանգ
Փաշինյանը կարող է ինձ հաղթել, եկեղեցուն չի կարող. Բագրատ Սրբազան