Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է՝ մեջբերում եմ «Փաշինյանն է հրահրել պատերազմն իր ոչմիթիզական, ազգայնական ելույթներով»: Փաստորեն երկրի երկրորդ նախագահ աշխատած մարդը
Ա. արդարացնում է Ադրբեջանին
Բ. ազգայնական բառապաշարը համարում է հրահրող, այն պարագայում, երբ իր ղեկավարած ԱԺ խմբակցությունն ամեն պատեհ առիթով հանդես է գալիս ազգայնական դիրքերից՝ մեզ մեղադրելով ապազգայնության մեջ:
Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»։

Բաց մի թողեք
Եթե «Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների մասնակցեր 10 համայնքներում․․․
Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․
Ձեզ ստում են, պարոն վարչապետ․ Մասիս համայնքի ղեկավար. Լուսանկար, Փաստաթուղթ