Իրանի հեղափոխության պահապնների կորպուսի հետ ասոցացվող КСИР տելեգրամյան ալիքն անդրադարձել է Փաշինյան- Թրամփ-Ալիև Սպիտակ Տանը կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ այսօր և վաղը Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը նախատեսված է Թրամփ-Փաշինյան, իսկ հետո նար Թրամփ-Ալիև հանդիպումը:
Տելեգրամյան ալիքը գրում է, որ Սպիտակ տանը նախատեսված են հրապարակել համատեղ դեկլարացիա, այսպես կոչված «խաղաղության պայմաանգրի» գործընթացի մեկնարկը, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին փաստաթղթի ստորագրում, Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջևև երկկողմանի մեմորանդուների ընդունում:
Իրանական տելեգրամյան ալիքը նշում է սակայն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման ընդհանրապես օրակարգից դուրս է դրված:
«Ուշադրությունն այժմ կենտրոնացված է նոր օրակարգի վրա, որը կոչվում է՝ « Թրամփի նոր ճանապարհը՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման կամ (TRIPP):
Դա ենթադրում է տրանզիտային բնույթ, ոը կապահովի Ադրբեջանից Նախիջևանի տարածք անխոչընդոտ կոմերցիոն մուտք»,-ասվում է հրապարակման մեջ: Այս նախագիծը ներկայացվում է որպես Միջին միջանցք՝ շեշտվում է տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:

Բաց մի թողեք
Թրամփը ցանկանում է Գերմանիայից Լեհաստան ամերիկյան զորքերը տեղափոխել
Ճգնաժա՞մ։ Եվրոպայի առաջնորդները կարծում են, որ այս անգամ այլ է
Մեծ Բրիտանիայի ընտրություններ 2026. 5 եզրակացություն Լեյբորիստական կուսակցության ջախջախիչ պարտությունից