Խաղաղության հարցով որոշումները չեն կարող կայացվել առանց Ուկրաինայի, և բանակցությունները արդյունք կտան միայն հրադադարի հաստատումից հետո։
Այս մասին գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում նախանշված հանդիպման նախօրեին։
Նա նշել է, որ Ուկրաինայի և նրա գործընկերների դիրքորոշումը խաղաղության ճանապարհին սկզբունքային և հստակ է, և այդ հարցը չի կարող որոշվել առանց Ուկրաինայի։
«Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելին, քան՝ ուկրաինացիները։ Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելին, քան՝ եվրոպացիները։ Սակայն Ռուսաստանը իր գլխավոր նպատակը տեսնում է պատերազմ մղելու մեջ։ Ռուսաստանը նախընտրում է նոր պատեր կառուցել մեր արդար և երկարատև խաղաղության ճանապարհին։ Այն ցանկանում է խլել մեր ազատությունը», – նշել է Սիբիգան։
Նա ընդգծել է, որ միայն միասնության միջոցով, որը «ավելի ուժեղ է, քան ռուսական իմպերիալիզմը», կարելի է հասնել հուսալի անվտանգության վրա կառուցված արժանապատիվ խաղաղության։
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի նախօրեին Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի է ունեցել ցույց հաջակցություն Ուկրաինայի և ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանման։ Ինչպես հայտնում է BBC-ն, ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։
Ցույցի կազմակերպիչ՝ Stand UP Alaska հասարակական կազմակերպության ղեկավար Էրին Ջեքսոն-Հիլը հայտարարել է, որ նախագահ «Պուտինը ռազմական հանցագործ է», և նա «տեղ չունի ամերիկյան հողում»։ «Մենք դեմ ենք, որ մեր նահանգ հրավիրեն ավտորիտար բռնապետներին, հատկապես, եթե դա անում են ոչ մեր նահանգապետը կամ Կոնգրեսում մեր ներկայացուցիչները»,- ասել է նա։
Այսօր Անքորիջում տեղի կունենա ևս մեկ բողոքի ցույց: Ալյասկայում ապրում են մոտ հազար փախստականներ Ուկրաինայից, հաղորդում է Anchorage Daily News-ը:
Բաց մի թողեք
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար
Ծեծկռտուք Թուրքիայում՝ կուսակցական ժողովի ժամանակ