Հաջորդ 15 օրերը «չափազանց կարևոր» կլինեն. կորոշվի, թե ինչ անվտանգության երաշխիքներ կստանա Ուկրաինան խաղաղ կարգավորման շրջանակներում, TF1-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հաջորդ 15 օրերը կարևոր են ամերիկացիների հետ կոնկրետ անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքն ավարտելու համար»,- ասել է նա։
Նա մանրամասնել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է լինեն լավ զինված սեփական բանակը, ինչպես նաև այլ երկրների ռազմական զորքերի ներկայությունն Ուկրաինայի տարածքում։ «Բրիտանացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, թուրքերը և մյուսները պատրաստ են գործողություններ իրականացնել ոչ թե առաջնագծում, ոչ թե սադրիչ կերպով, այլ օդում, ծովում և ցամաքում անվտանգությունն ապահովելու համար», – բացատրել է նախագահը։
Բաց մի թողեք
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով
Հո ծաղիկներ նվիրելով չենք ձերբակալելու․ Վրաստանի ՆԳ նախարար․ Լուսանկար