Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- հավելեց նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ այդ պաշտոնը հիմա զբաղեցնող Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը հանդես է եկել պատգամավոր Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ մինչեւ 2020 թ․ սեպտեմբերը չգնացինք զիջումների․ Փաշինյան
Ինչու է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել մասնակիցը. պարզաբանում
Գնալու ենք պարզեցումների ոչ միայն ՀՀ-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր. վարչապետ