Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին անձնական նվերի համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ես խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր անձնական ստորագրությամբ ինձ նվիրած պատմական լուսանկարների, ինչպես նաև գրած անկեղծ խոսքերի համար։
Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը՝ ինչպես մեր երկրների միջև, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրան այս ջանքերի համար», – նշել է նա։
Նշենք, որ Ալիևին ուղարկված լուսանկարի վրա, որտեղ նրանից բացի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն են, ամերիկացի առաջնորդը գրել է՝ Իլհամ, դու հզոր առաջնորդ ես:


Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի