27/08/2025

«Լավ ապրելու խոստումի» խաբկանքը. Քարտեզ

Ճանաչողական պատերազմի մեթոդներից մեկը, որը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց կիրառել Հայաստանի և Հայի դեմ, ձևակերպվում է հետևյալ կերպ՝ «Լավ ապրելու խոստումի» խաբկանքը։

Սա Հայաստանի քարտեզի վերջին թարմացումն է, որը վերցրել եմ թուրքագետ Վարուժան Գեղամյանի էջից։

Երկիր, որը իր միակ զենքը՝ Սփյուռքը տարիների ընթացքում օտարեց իրենից և դատարկաձեռն մնաց թշնամու դիմաց ու հավատաց թղթի վրա գրված խոստումներին։

Սա անվտանգության համար արտաքին ուժերի վրա հույս դնողի և այլ պետությունների շուքի տակ անվտանգության երազանք փայփայողի ապագան է։

Հիմա էլ «Թրամփի ուղի»-ով են խաբում, առանց հասկանալու, որ ԱՄՆ-ն իր համաշխարհային հեգեմոնիան խախտած (Ռուսաստան, Չինաստան, Իրան) պետություններին լավություն չի անելու, այլ պիտի քայքայի նրանց տնտեսությունն ու անվտանգային համակարգը․․․Առաջիկայում սպասվում են միայն բախումներ։

Երկիրը բարգավաճում է միայն համապարփակ անվտանգության պարագայում, իսկ անվտանգությունը հնարավոր է միայն ՀԱՅՈՒԹՅԱՆ ներքին ուժի վրա հենվելով։

Վազգեն Պետրոսյան; Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող

«Լավ ապրելու խոստումի» խաբկանքը