Ադրբեջանում նոր հիստերիա և վայնասուն են բարձրացրել Եկատերինբուրգում իրենց հայրենակիցների շրջանում ռուս իրավապահների իրականացրած և շարունակվող ստուգումների, ձերբակալությունների պատճառով:
Հիշեցնենք, որ տարիների վաղեմության սպանության գործով ՌԴ ԱԴԾ վերջերս լայն խուզարկություններ էր իրականացրել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքում, որի շրջանակում ձերբակալվել էին սպանություն կատարելու մեջ կասկածվող մի շարք անձինք, իսկ նրանց երկուսը՝ Հուսեին և Զիյադին Սաֆարովը մահացու վնասվածքներ էին ստացել:
Ըստ ադրբեջանական Մինվալ-ի, Կրեմլին մոտ կանգնած «Պրոյեկտ» աղբյուրը, իբր, հայտնել է, թե Սաֆարովների սեռական օրգանները կտրվել են նրանց ձերբակալությունից հետո:
Նույն պնդման համաձայն, մեկ այլ աղբյուր հաստատել է. «Նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել»: Դեռևս պարզ չէ՝ դա տեղի է ունեցել խոշտանգումների ժամանակ, թե՞ մահից հետո, գրում է ադրբեջանական կայքը:
Մինվալը պնդում է նաև, թե Ադրբեջանում անցկացված փորձաքննությունն, իբր, հաստատել է խոշտանգումների հետքերը՝ սեռական օրգանների հատվածում կապտուկներ և ազդրի վրա քերծվածքներ:






Բաց մի թողեք
Մարիա Զախարովան մեղադրել է Հայաստանին ու գովերգել ՌԴ-ին
Էրդողանը վարկանիշային երկու պարտություն է կրել
ԱՄՆ-ը դադարեցնում է միջնորդությունը, մեծացնում Ուկրաինայի նկատմամբ ճնշումը, որպեսզի բավարարի Պուտինի «ախորժակը»