Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը․
Հերթական կամ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը լինելու է այն, որ խորհրդարան անցած ոչ մի քաղաքական ուժ կոալիցիա չի կազմելու ՔՊ կուսակցության հետ։
Այնպես, ինչպես եղավ Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ։
ՔՊ-ն այժմ ունի 10-12 տոկոս վարկանիշ, դրանց գումարած վարչական ռեսուրսները, հնարավոր ընտրակեղծիքները, ընտրողներին զանազան ծրագրերով, դրամական օգնություններով գրավելը, ԱԺ ընտրություններում այդ կուսակցությունը առավելագույն կարող է ունենալ 30 տոկոս քվե։
ԱԺ ընտրությունենրի անցողիկ շեմն անցած մյուս քաղաքական ուժերը կոալիցիա չեն կազմելու ՔՊ-ի հետ, քանզի չեն ցանկանալու այդ կուսակցության հետ բաժանել Արցախը ․ ՀՀ սահմանամերձ տարածքները հանձնելու, Հայաստանում տիրող վատթար իրավիճակի համար պատասխանատվությունը։
Նախկինում Նիկոլ Փաշինյանը կարող էր հույս ունենալ, որ Արամ Զավենիչը, Արման Բաբաջանյանը, Հայկ Մարությանը ընդդիմադիր կամ հակառուսական դիրքերից հանդես գալով ու խորհրդարան մտնելով՝ ՔՊ-ի հետ դաշինք կկազմեն, սակայն այս անգամ ընտրողները չեն խաբվելու, նրանց բավարար քվեներ չեն տալու»:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան