Նիկոլի «վկաներին»՝ միայն մի խորհուրդ.
Երեկ Փաշինյանը Բայդենին ու Օ’Բրայենին օրհնում էր՝ որպես «պատմական գործընկերների»։
Այսօր նույն դեմքերն արդեն մեղադրվում են, որ հենց նրանց օրոք է Հայաստանը դարձել ամենախոցելին։ Չմոռանանք՝ մինչև 2021-ը Փաշինյանը բառացիորեն քծնում էր Պուտինին։ Հիմա Պուտինը ներկայացվում է որպես մեր բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավոր։
Այսպես դաշնակիցներն ու թշնամիները փոխվում են՝ ինչպես եղանակի կանխատեսումը։ Մի օր արև, մի օր մառախուղ, հաջորդ օրը՝ քամի։
Բայց այստեղ կա նաև մեկ շատ կարևոր դաս․ եթե Փաշինյանը առանց աչք թարթելու փոխում է «հավերժական» դաշնակիցներին ու թշնամիներին, ապա նույն ձևով վաղը «փուռը կտա» նաև իր թիմին, երբ դրա անհրաժեշտությունը լինի։
Ուստի Նիկոլի «վկաներին» միայն մի խորհուրդ․ այսքան ջերմեռանդորեն մի տեղավորվեք Փաշինյանի «հարմար տեղերում», որովհետև այդ «տեղերը» վաղը կարող են վերածվել անդունդի։
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը






Բաց մի թողեք
Ինչու է իշխանությունը հակադրվում Հայ առաքելական եկեղեցուն, ինչից սկսվեց
Հայաստանում պետք է զգույշ լինել, երբ մարդիկ դատվում են կարծիք հայտնելու համար․ Նաչո Սանչես Ամոր
Երկար կյանք տուր Հայրապետի՜ն ․․․ Տեսնես Հովհաննավանքում երգում են պատարագի ժամանակ, թե ․․․ Սիմոն Սարգսյան