28/10/2025

Շարժումը, որը մենք կիրականացնենք, բերելու է արմատական փոփոխություններ․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված, որտեղ ասում է․

«Իմ փաստաբանական և քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ կողքից ասել են, թե ոչինչ փոխել հնարավոր չէ, պետք է համակերպվել, կամ իրավիճակը ինքնին անհույս է թվացել, սակայն մենք մշտապես շարժվել ենք միայն առաջ՝ արձանագրելով հաջողություններ։

Նույնը հիմա է․ ես համոզված եմ, որ հնարավոր է խաղաղությունը ինստիտուցիոնալացնել, ստեղծել իրական խաղաղության երաշխիքներ, որպեսզի այդ գաղափարները չմնան միայն քարոզչական տեքստերի մակարդակում, իսկ հողի վրա մեր երկիրը բոլոր կողմերից բզկտեն։

Դժվար ճանապարհ է մեզ սպասում, բայց այն շարժումը, որը մենք կիրականացնենք, բերելու է արմատական փոփոխություններ։

Ունենալու ենք խաղաղ, բարգավաճ, բարձր վարկանիշ ունեցող ու չհանձնվող Հայաստանի Հանրապետություն»։