Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը:
Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա պատերազմի օրերին` առանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար:
Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին` դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը»,- նշել է Աբրահամյանը։

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը