Ավելի քան 3 տարի ռուսաստանյան կալանավայրում անցկացնելուց հետո, ՌԴ դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել Բորիս Ավագյանը: Նա Արթիկի նախկին փոխքաղաքապետն էր, ապա՝ Արցախի ԱԻՆ-ի պետի տեղակալը, որը զբաղվում էր Ադրբեջանից հայ գերիների տեղափոխմամբ։ Կալանավորվել էր 2021-ի դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում։ Այժմ բնակվում է Ռուսաստանում:
Ավագյանը բաց նամակ է գրել՝ խնդրելով հրապարակել։
«Ես վաղուց ելույթ չեմ ունեցել, հարցազրույցներ չեմ տվել եւ չեմ մեկնաբանել ՀՀ այս կամ այն պաշտոնյաների գործունեությունը, քանի որ դա իռացիոնալ եմ համարում, իսկ բուռն գործունեության իմիտացիայով ես երբեք չեմ զբաղվել եւ չեմ էլ պատրաստվում զբաղվել:
Ցավ ի սիրտ, ես ամեն օր աղոթում եմ մեր հայրենակիցների համար, որոնք գերության մեջ են սրիկա Ալիեւի մոտ: Ամբողջ սրտով նրանց հարազատներին մաղթում եմ համբերություն, սա սարսափելի փորձություն է նրանց համար, նրանք հաստատ կտեսնեն իրենց սիրելիներին ողջ եւ առողջ` ազատված Ալիեւ կոչվող այդ գիշատչի ճիրաններից, մի մարդու, որն ապօրինաբար փակել է նրանց: Հիմա ուզում եմ դիմել ԲՈԼՈՐԻՆ. ՀՀ իրավապահ մարմիններին, որոնք արդեն 3,5 տարի երեւակայում են, ենթադրում են, թե ինձ են որոնում:
Դադարեցրեք ահաբեկել իմ հարազատներին եւ ընկերներին` կեղծ հարցումներով, թե որտեղ եմ ես եւ ինչով եմ զբաղվում: Ես պարբերաբար հանդիպում եմ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսի հետ, ինչի մասին նա ձեզ իրազեկում է ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, ինձ մոտ առկա է այդ 3,5 տարվա նամակագրությունը ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ ՔԿ-ի եւ ՀՀ Գլխավոր դատախազության հետ:
Բացի դրանից, բոլորիդ հայտնի է, որ Ռուսաստանը մերժել է ձեզ իմ արտահանձնման հետ կապված հայտը եւ դադարեցրել ձեր կողմից հայտարարված հետախուզումը Ռուսաստանի տարածքում: Ուստի, նշած հանգամանքներով պայմանավորված, պահանջում եմ դադարեցնել բուռն գործունեության իմիտացիան` իմ հետախուզման ենթադրությամբ, որն իրականում բարոյահոգեբանական ճնշում է իմ հարազատների եւ մերձավորների վրա:
Հատուկ ձեզ համար գրում եմ հեռախոսահամարս, նրանց համար, ովքեր տեսք են ընդունել, թե ինձ են որոնում: +7 (911) 779-23-82 – Ավագյան Բորիս Արմենի:
Զանգահարեք ինձ, եւ ես ձեզ մանրամասնորեն կասեմ, թե որտեղ եմ… Եթե վերջ չտաք իմ հարազատներին եւ ընկերներին անհանգստացնելը, խիստ կբարկանամ, իսկ ինչպես ձեզ հայտնի է՝ անօգնական հոգեւոր ծառայող կամ գործարար չեմ, կարող եմ պատժել այն կերպ, որ բոլորդ սարսափեք: Մի ստիպեք ինձ զբաղվել ձեզնով, ինձ բավ են իմոնք…»:
Բորիս Ավագյան
Բաց մի թողեք
Բավ է բարբաջեք խաղաղության մասին․ Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ
Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան. Լուսանկար
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն