09/09/2025

Եթե անգամ Արփի Դավոյանը լիներ, մեզ պետք է համախմբվել

․․․Համախմբվել ժողովրդավարության վերականգնման շուրջ, որն ունեինք առնվազն 1991-1994թ․թ․-ին։ Համոզված ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն լիներ այլ ՔՊ-ական առաջնորդ, որը գուցե ավելի ամուր «խաղաղություն» բերեր մեր երկրին, միևնույնն է մեզ անհրաժեշտ կլիներ նման համախմբում, քանի որ մեկ մարդու իշխանությունը մեր օրերում վտանգավոր է և, ինչպես տեսնում ենք նաև ողբերգական։

Քանի որ ՔՊԿ-ում առաջնորդներ շատ կան, առավել տպավորիչ ներկայացնելու համար սույն նախաձեռնությունը նախընտրում ենք մեծարգո տիկին Դավոյանի օրինակը, որը շատ ու շատ նմանություններ ունի պարոն Փաշինյանին, այդ թվում, արտաքին։

Կարծում ենք, Տիկին Դավոյանն ավելի առատաձեռն և, որպես հետևանք, առավել համակրելի կլիներ երկրների առաջնորդների հարաբերություններում, առավել ևս, եթե Հայաստանը մնար, օրինակ, Իջևանի կամ Ստեփանավանի սահմաններում, սակայն, անգամ այս դեպքում, չէր կարելի թույլ տալ, որ Սահմանադրության խախտմամբ վարչապետ Դավոյանը միայնակ որոշեր երկրի ճակատագիրը։ Այս տպավորիչ օրինակով ցանկանում ենք հասկացնել իշխող կուսակցությանը միանալ մեր նախաձեռնությանը` երկրում ժողովրդավարության հաստատման խնդրով։

Կուսակցական բոլոր առաջնորդներին առաջարկում ենք սկսել քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝

1. Սահմանադրական կարգի վերականգնումը Հայաստանում` քանի որ անօրինական կարգավիճակում են Ազգային ժողովը, Կառավարությունը` մեծարգո Վարչապետի գլխավորությամբ։ Իշխանությունների տարանջատում գոյություն չունի՝ օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները ներգրավված են գործադիրի տարբեր խորհուրդներում կամ միջգերատեսչական հանձնաժողովներում և, որպես հետևանք, նշանակվում և հեռացվում են վարչապետի «խնդրանքներով»․․․

2. Նախաձեռնել Սահմանադրությամբ սահմանված երկրորդ սուբյեկտի` սահմանադրական խորհրդի ձեւավորումը, Սահմանադրության այլընտրանքային նախագծի ստեղծման և ներկայացման նպատակով։

3. Դադարեցնել ստեղծված իրավիճակի միակ պատասխանատու Փաշինյանին ճանաչելը կամ դրա վրա ժամանակ վատնելը և այն ուղղել սահմանադրական կարգի պահպանմանը` Սահմանադրությամբ սահմանված մնացած սուբյեկտներին։

Համաձայնություններ կամ առաջարկություններ ստանալու դեպքում, մենք կտեղեկացնենք հանդիպման մասին, որը նախատեսում ենք սույն ամսի 9-ին կամ 10-ին։

Մեզ կարող եք դիմել parl1am@yahoo.com էլ․ փոստով։

Ռուբեն Թորոսյան