Ռոպեր Հատտեճյանի մահվան առիթով.
Խոր կսկիծով տեղեկացա Պոլսո «Մարմարա» թերթի երկարամյա խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան լուրին: Մի անձնավորության, որի ողջ կյանքը նվիրված է եղել պոլսահայ գաղութի կենսունակության և կրթամշակութային ավանդույթների պահպանման առաքելությանը:
Հատտեճյանի հետ հանդիպել և զրուցել եմ բազմիցս ու տպավորվել նրա համեստությամբ, խորագիտությամբ և նպատակասլացությամբ: Նրա մահվան տխուր առիթով ցավակցում եմ իր հարազատներին, մտերիմներին և ողջ պոլսահայությանը:
Լևոն Տեր-Պետրոսյան

Բաց մի թողեք
Դերասանուհուն լողավազանում մահացած են գտել. Լուսանկար
Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ
Սուրեն Պապիկյանը Գյումրիից լուսանկարներ է հրապարակել