ՔՊ համագումարին կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի չմասնակցելը, պարզվեց, պարզունակ բացատրություն ունի` նա չի վճարել 30 հազար դրամ անդամավճարը:
Սա պատճառ դարձավ, որ ուսումնասիրենք ՔՊ կուսակցության 2024թ ֆիզիկական անձանց դրամական նվիրատվությունների ցանկը:
Պարզվեց, որ կուսակցությանը նվիրատվություն են արել ոչ միայն տարբեր ոչկուսակցականներ, այլեւ հենց կուսակցության անդամներ, օրինակ` Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ է եւ ենթադրաբար ստանում է բավականին բարձր աշխատավարձ, որի մի մասը, փաստորեն, «հետ է վերադարձնում ՔՊ գանձարան»:
ՔՊ-ի նվիրատուների ցանկում առկա տվյալների համաձայն՝ նա 2024 թվականին 3 անգամ փոխանցել է 600 հազարական դրամ գումար՝ որպես նվիրատվություն: Նկատենք, որ շատերը (այդ թվում՝ Հասմիկ Ղազարյանը, Տարոն Դալալոյանը, Գագիկ Աբաջյանը, Տիգրան Համբարձումյանը, Արմեն Ավետյանը, Ռուստամ Գասպարյանը) վճարել են 10.000-ից 39.000 դրամ:
Փաստորեն ՔՊ-ն էլ կոնկրետ եկամուտ ունի ԶՊՄԿ-ի` պետությանը բաժնետոմսեր նվիրելու հանգամանքից։
Ռաֆայել Մուրադյան







Բաց մի թողեք
Եվրոպական սահմանում եւ գնահատականներ Վաղարշապատի ընտրություններին
Հայաստանի բնակչության 2/3-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է
Պետք է էապես նվազեցնել սխալ և չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից