Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ ԱՄՆ իր այցի ընթացքում ամերիկացի գործընկերներին ցույց կտա, որ հենց Ուկրաինան է ձգձգում Ռուսաստանի հետ զինված հակամարտության լուծման բանակցությունները:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ պաշտոնական բանակցություններ վարելու համար:
«Մենք մեր ամերիկացի գործընկերներին կհասցնենք, որ Ուկրաինան, ցավոք, խափանում է այն երկխոսությունը, որն անհրաժեշտ է, և խափանում է կրկին բրիտանացիների խնդրանքով, եվրոպացիների խնդրանքով, որոնք ուզում են, որ հակամարտությունը շարունակվի»,-հայտարարել է նա:
Դմիտրիևը նաև նշել է, որ Եվրոպան և Բրիտանիան անընդհատ փորձում են խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ երկխոսությունները։
«Մենք նաև շատ մեծ թվով փորձեր ենք տեսնում եվրոպացի գործընկերների կողմից, Բրիտանիայի կողմից՝ խափանելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցանկացած ուղիղ երկխոսություն, նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի ցանկացած ուղիղ երկխոսություն․․․ այդ փորձերը այն մարդկանց կողմից, որոնք ցանկանում են երկարաձգել ուկրաինական հակամարտությունը, կապված են նրա հետ, որ Բրիտանիայի տնտեսությունն անմխիթար վիճակում է, Եվրամիության տնտեսությունն անմխիթար վիճակում է»,- ասել է Դմիտրիևը։
Պաշտոնյան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ հստակ տեղ հասցնելով իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսին Ալյասկայում՝ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ և ընթացել են մի քանի ձևաչափով. սկզբում առանձնազրույց է եղել ԱՄՆ նախագահի լիմուզինում՝ հանդիպման վայր հասնելու ճանապարհին, այնուհետև նեղ կազմով՝ օգնականների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:






Բաց մի թողեք
Թուրքիան փաստացի մտել է նախընտրական շրջան` Էրդողանի պարտությամբ
Պուտինը կկորցնի Չինաստանի հովանավորությունը
Ադրբեջանական «խաղաղարարությունը» կարող է վտանգել նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունները