ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ասիա կատարած իր ուղևորության ընթացքում Air Force One ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելով, մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է վստահ լինել դրա հուսալիության և իրականացման մեջ։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև հիշել է իր միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման գործում՝ ընդգծելով այդ բանակցությունների դժվարությունը։
«Մենք ունեինք Ադրբեջան և Հայաստան։ Դա շատ դժվար էր։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Օ՜, Աստված իմ, դա զարմանալի էր. բոլորը փորձեցին դա անել, բայց չկարողացան։ Եվ դուք դա արեցիք», – ասաց Թրամփը։

Բաց մի թողեք
«Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»
Հայաստանի մասին մտածել ոչ թե աշխարհաքաղաքական բառապաշարով, այլ սեփական պետության տրամաբանությամբ
Ինչու ՀԱՊԿ-ը Հայաստանին չհասավ օգնության հակամարտության ժամանակ