Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստում մասնակցում էր բյուջեի նախագծի քննարկումներին։
Հրապարակ թերթը գրել է․ Նախկինում, երբ նա խորհրդարան էր գալիս, ՔՊ խմբակցությունից մի խումբ պատգամավորներ հատուկ հանդիսավորությամբ Ավինյանին ուղեկցում էին դահլիճ, մասնակցում նիստին:
Իսկ երեկ Ավինյանը, կարելի է ասել, մեն-միայնակ էր մնացել, գրեթե կիսադատարկ դահլիճում ներկայացնում էր իր ղեկավարած հիմնարկին հատկացվող բյուջեի մասը, ապա միայնակ էլ հեռացավ՝ չպատասխանելով անգամ լրագրողների հարցերին։
Դահլիճում, մարզպետներից բացի, ՔՊ ֆրակցիայից հաշված մարդիկ էին ներկա՝ Սերգեյ Բագրատյանը, Զարուհի Բաթոյանը եւ Արտյոմ Մեհրաբյանը։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու