16/02/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը

Narek Karapetyan e1761111418739

Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։  

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ  Գոհար Մելոյանը։

«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ

Գալիք 5 տնտեսական քայլերն են

300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:

Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում

0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:

Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը

20% էժան դեղորայք բոլորի համար:

Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու

Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:

Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու

20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:

Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»։

***

Մթերման կայանի շատ լավ օրինակ է: Այսօրինակ մթերման կայաններ կգործեն Հայաստանով մեկ և մթերում կանեն գյուղացուց  կայուն գնով, կփաթեթավորեն և արտահանեն: 

Գյուղացին ստիպված չի լինի բերքը հասնելուց հետո վաճառքի մասին մտածել, տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր:

Շնորհակալ ենք Դավիթ Դվաթյանին, որակյալ գյուղատնտեսական նյութ տալու համար , և ՄուլտիԱգրո ընկերությանը այս գործի համար: