25/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն»

Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Նա ե՛ւ գլխավոր դատախազ է, ե՛ւ Քննչական կոմիտեի ղեկավար, ե՛ւ ՆԳ նախարար, ե՛ւ ԱԱԾ տնօրեն։ Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։