Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով Թուրքիային կոչ է արվել «բոլոր կողմերի պահպանել Մոնտրոյի համաձայնագրով նախատեսված հավասար պայմանները»:
Ռուսաստանին անհանգստություն է պատճառել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ փոխծովակալ Զեքի Աքթյուրքի հայտարարությունը, ըստ որի ՆԱՏՕ-ն մտադիր է «Ադանայում հրամանատարական կենտրոն ստեղծել՝ որպես Դաշիննքի հարավ-արեւելյան ռազմավարության բաղկացուցիչ»:
Այդ առթիվ լուրեր են շրջանառվել, որ «իրականում ՆԱՏՕ-ն շտաբ-կայան է ստեղծում Ստամբուլում, որպեսզի վերահսկի Բոսֆոր-Դարդանելի նեղուցը»: Ինչպես հայտնի է, Մոնտրոյի համաձայնագրով, որ ընդունվել է 1936թ.-ին, վերահաստատցել է նեղուցների նկատմամբ Թուրքիայի բացառիկ իրավազորությունը:
Ընդհանուր առմամբ կարգավորումն այն է, որ առևտրային նավերի տեղաշարժն ազատ է, իսկ ռազմածովային ուժերը նեղուցները կարող են հատել Թուրքիայի իմացությամբ: Պատերազմական իրավիճակում Թուրքիան իրավասու է հակամարտ կողմերի համար նեղուցները փակել: Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ ռազմածովային ուժերի համար նեղուցները փակ են:
Եթե տեղեկությունը, որ ՆԱՏՕ-ն նեղուցների վերահսկման նպատակով Ստամբուլում շտաբ-կայան է հիմնադրում, մոտ է իրականությանը, ապա Ռուսաստանի անհանգստությունը հասկանալի է: Մոսկվան մտահոգված է, որ Թուրքիան Մոնտրոյի համաձայնագրով ունեցած իրավազորությունը «կարող է փոխանցել Հյուսիս-ատլանտյան դաշինքին»: Այդ դեպքում Սև ծովը կվերածվի ՆԱՏՕ-ի «ներքին ջրավազանի»:
Թուրքական մամուլը հայտնել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Երխովը «նույն օրը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ»:
Իշխանամետ Turkiye պարբերականի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ն «իրոք Ստամբուլում նեղուցների վերահսկման շտաբ-կայան է ստեղծում, որի անձնակազմը, սակայն, լիովին կլինի թուրքական»: Ռուսաստանի համար դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, եթե որոշումներ կայացնելու է Հյուսիս-ատլանտյան դաշինքը:
Այս առումով ուշագրավ հրապարակում է արել «Անադոլուն», որի մեկնաբանի գնահատմամբ՝ Թուրքիան «կանգնած է երկընտրանքի առաջ»:
Թուրք հեղինակը, որի ինքնությունը բացահայտված չէ, տեսակետ է հայտնել, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հավանականությունը «շատ բարձր է, քանի ո Վաշինգտոնը քննարկում է Իսրայելի և Հնդկաստանի հետ նոր ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը»:
Ըստ «Անադոլուի», դրան զուգահեռ «Մեծ Բրիտանիան մտադիր է Թուրքիային ներգրավել Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը»: Թուրք քաղաքագետը կարծում է, որ «գործընթացները կզարգանան Իրանի շուրջ իրավիճակի հարաբերական կարգավորումից հետո»:
Խիստ ուշագրավ է, որ վերջին տեսաուղերձում ԱՄՆ նախագահ Թրամփը Մերձավոր Արևելքում դաշնակից երկրների շարքում Թուրքիան չի նշել, իսկ ապրիլի մեկին Պուտին-Փաշինյան բանակցություններում ՀԱՊԿ-ի թեման, որքան հասկացվում է տեղեկատվական հոսքերից և փորձագիտական գնահատականներից, չի շոշափվել:
Հայաստանի անվտանգության միջավայրի խնդիրն, այսպիսով, որոշակիացման կարիք ունի: Ապրիլի երկուսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարության ղեկավարներին: Թուրքիան ներկայացրել է փոխնախագահ Յըլմազը:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը
Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր