14/05/2026

EU – Armenia

Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Ռուսաստանին և Ուկրաինային գերիներ փոխանակել 1000-ը 1000-ի դիմաց՝ հայտարարված հրադադարի պայմաններում։

«Այս հրադադարը կներառի բոլոր ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 1000-ական գերու փոխանակում։ Այս խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Այս ժամանակահատվածում ռուսական բոլոր զորքերի խմբավորումները կդադարեցնեն գործողությունները ռազմական գոտում: Կդադարեցվեն նաև հրթիռներով, հրետանիով, հեռահար ճշգրիտ զենքերով և անօդաչու թռչող սարքերով հարվածներն Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին և ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին: Կիևին կոչ է արվել հետևել օրինակին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել է մայիսի 4-ի իր հայտարարությունը, որի համաձայն՝ Ռուսաստանը զանգվածային հարված կհասցնի Կիևի կենտրոնին, եթե Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարությունները խափանելու որևէ փորձ լինի։

Ապրիլի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ խոսել էր Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ հրադադար հայտարարելու իր պատրաստակամության մասին։ Ամերիկացի առաջնորդն աջակցել է այդ նախաձեռնությանը։

Թրամփը հույս է հայտնել, որ Հաղթանակի օրվա պատվին Մոսկվայի հայտարարած հրադադարը կդառնա ռուս-ուկրաինական հակամարտության «վերջի սկիզբը», որը «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծն» է։

Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։