Մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղինեեր» ընկերությանը պատկանող գնացքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաշո Խուդոյանն ու Գոռ Ղազարյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի և գնացքի սլաքավարի ինքնությունը։


Բաց մի թողեք
«Ոչ հասցեական գնահատականները ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ». «Հայաստան» խմբակցությունը՝ ԵԽԽՎ-ին
Ողբերգական ավտովթար Երևանում. դուրս է բերվել բեռնատարի վարորդի դին. Լուսանկար
Մեքենան բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին. վարորդը մահացել է. Լուսանկար