ԵԿՄ վարչության նախագահ և ՔՊ կուսակցության վարչության թերևս ամենծպտյալ անդամներից մեկը՝ Սասուն Միքայելանը, ներկայացրել է ՔՊ վարչության անդամի պաշտոնեական լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ (2025 թվականի վերջին) հաշվետու տարվա անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:
Փաստաթղթից տեղեկանում ենք՝ Միքայելյանը ունի 11 անշարժ գույք, որից 9-ը հողամաս, 1-ը ավտոտնակ, 1-ը բնակարան՝ բազմաբնակարան շենքում:
Որպես տրանսպորտային միջոց Սասուն Միքայելյանը հայտարարագրել է մեկ LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին գնման եղանակով:
Նրա բանկային հաշվի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 13 հազար դրամ: Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 2 մլն 530 հազար դրամ, որը իր ստացած կենսաթոշակն է:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը այն մարդն էր, որ դեռ 2018 թվականի հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրեն խնդրեն էլ, աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չի դառնա, սակայն հետագայում նրա քայելրը այլ բան ցույց տվեցին։

Բաց մի թողեք
Լավ, քանի՞ անգամ կարելի է մարդկանց նույն պրոդուկտը վաճառել. Մարուքյանը՝ Փաշինյանին
Վթար՝ Արարատում, «Opel»-ը հայտնվել է գետում, 4 վիրավnր կա․ Լուսանկար
Փաշինյանը շեղում է ժողովրդին իր գժություններից․ ես միայն ՀՀ քաղաքացի եմ