15/06/2026

EU – Armenia

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

«Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմուտքի օգնության կամ աջակցության» վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում»:

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա այն, անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։

Իհարկե, երկրի տնտեսական զարգացման գործում կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով»,- ասել է Նարիշկինը։