«Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները»։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը ձեռնպահ է մնացել ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց՝ մնալով լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները»,- ասել է Զախարովան։
Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին, ապրիլին փաստաթուղթը հաստատել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում գտնվելը հնարավոր չէ։
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր Միությանը անդամակցության շնորհիվ, մասնավորապես Միության երկրների համար 5% միասնական ցածր սակագնային դրույքաչափը և նույնիսկ որոշ դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքը։

Բաց մի թողեք
Իսրայելա-ադրբեջանական համագործակցության, այլև ղարաբաղյան պատերազմների ադրբեջանական հետևանքները
Եթե Ալիևը համոզվի, որ ԱՄՆ-ի «միակ հենարան» չի լինելու՝ «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
Փորձել է առիթ ստեղծել, որպեսզի Բելառուսը և Ուկրաինան բախվեն