Արագածոտնի թեմը հայտարարում է․
«Հունիսի 25-ին, Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 31-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված ավանդույթի համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մելիքգյուղ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին:
Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը»:

Բաց մի թողեք
Եվրոպայում շոգի ալիք. Այս երկրները կարմիր շոգի մասին նախազգուշացումներ են տվել մայրցամաքի շոգի պատճառով
Մունդիալ – 2026. Մեսսիի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը
Քույրերն իրենց կյանքի գնով կանխեցին Փամբակ գետի մահվան շղթան