24/06/2026

EU – Armenia

Ցավոք, նույնը հիմա տեղի է ունենում Հայաստանի հետ․ ի՞նչ է ակնարկել Մեդվեդևը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ին և ընդհանուր առմամբ Արևմուտքին աջակցելու մեջ։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։

Մեդվեդևի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն հետխորհրդային երկրներին որպես «պարսպակործան գործիք» է օգտագործել Ռուսաստանի դեմ:

«Ռուսաստանը սեփական փորձով է դա յուրացրել ԽՍՀՄ–ի փլուզումից, դե նաև Արևմուտքի հետ հարաբերություններում այն ժամանակվա, ինչպես պարզվեց, ժամանակավոր ջերմացումից հետո:

Այդ ժամանակահատվածում մեր երկրի հետ գործընկերության ձգտելու մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում անմիջականորեն մոտեցավ մեր սահմաններին: Որպես խոյահարիչ դաշինքն օգտագործեց խամաճիկային ռեժիմները:

Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14 թվականին վերածվեց ռուսատյացության բնի: Ցավոք, հիմա այդպես է տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,-հայտարարել է նա: