ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հայտնվել է անհարմար դրության մեջ՝ մոլորվելով բեմի վրա եւ չիմանալով, թե որ կողմից պետք է իջնի։ Դեպքը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգում՝ Դեմոկրատական կուսակցության գալա-երեկույթի ընթացքում։
Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։
Ըստ հրապարակման, շաբաթ օրը նախկին նախագահ Բայդենը նորից բեմ է բարձրացել Դեմկուսի գալա-երեկույթի ժամանակ, որպեսզի քննադատի Թրամփին, սակայն երբ ավարտել է, օգնության կարիք է ունեցել, որպեսզի կարողանա հեռանալ բեմից։ Բայդենը օգնություն է խնդրել, որպեսզի իրեն ցույց տան, թե որ կողմից պետք է իջնի եւ հեռանա բեմից։
Նշենք, որ նախկին նախագահ Բայդենը հաճախ է նման անհարմար վիճակներում հայտնվում հանրային միջոցառումների ժամանակ։

Բաց մի թողեք
Նորվեգիայի նախարարները խորհրդարանում հարցաքննվել են սեռական հանցագործության համար դատապարտված Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում
Հակառուսական սանկցիաներն ընդլայնվել են