Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է ռուսական կողմից կռվող ավելի քան 3500 օտարերկրացի:
Զոհված օտարերկրացիներից 2304-ը Հյուսիսային Կորեայից էին, ըստ BBC-ի կորեական ծառայության, որը ուսումնասիրել է Փհենյանում նոր պատերազմի հուշարձանի արբանյակային պատկերները և լուսանկարները։
Եվս 1285 զոհվածներ ծագումով ավելի քան 40 երկրներից էին։ Դրանց թվում էին ԱՊՀ երկրները (Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), աֆրիկյան պետությունները, ինչպես նաև Կուբան, Նեպալը, Հնդկաստանը, Շրի Լանկան, Եմենը։
Ռուսական բանակում կռվում է մոտ 24.000 օտարերկրյա վարձկան 44 երկրներից, Անկարայի գագաթնաժողովում BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը աֆրիկյան երկրներից է։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»